ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Հանդիպում են ունեցել ՌԴ-ում Բելառուսի դեսպան Յուրի Սելիվերստովը եւ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Քննարկել են երկու երկրների համագործակցության գլխավոր հարցերը։
Երկրների ներկայացուցիչները խոսել են միութենական պետության շրջանակներում աշխատանքի և ապագա բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստման մասին:
Կողմերը վերահաստատել են սերտ և բարեկամական համագործակցությունը շարունակելու Բելառուսի և Ռուսաստանի մտադրությունը: