Շեֆից շատ ա վախենում, բա որ Ալիևը ջղայնանա․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, հայտրարել է․ «Շեֆից շատ ա վախենում, բա որ Ալիևը ջղայնանա հանկարծ, մի մարդ, եթե իր խմբակով հարձակվում է եկեղեցու վրա, իր համար ի՞նչ կապ ունի Արցախում մի հարյուր հատ եկեղեցի քանդեն, չքանդեն»։

Նա անդրադարձել է նաև 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու վտանգների հարցին ու նշել. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի Գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնույմ, բայց մի անհանգստացեք, մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300000 աշխատատեղ հայերի համար, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը»,- ասել է  Կարապետյանը:

Նա անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին սատարելու Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին՝ դրանք կոռեկտ գնահատելով։ «Երկուսն էլ շատ կոռեկտ հայտարարություններ են արել, դա միջազգայնորեն ընդունված փաստ է, որ կառավարությունը ձևավորում է ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած ուժը, քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, դրա համար շատ շուտով իրենք այդ հնարավորությունը կունենան, պատպանելու մեր կուսակցության թեկնածուին», – ասել է Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment