Հայաստանում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Այն պայմանավորված է պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով


ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/. Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։


Այս մասին հայտնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։


«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված` հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment