Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվար-մարտին 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2026 թ.-ի հունվար-մարտին 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով։
Այս մասին հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն:
Ընդ որում, ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,6%-ով, իսկ սույն տարվա փետրվարի համեմատ՝ 11,6%-ով:
Հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 748 000,8 մլն դրամ՝ 2025 թվականի հունվար-մարտի համեմատ աճելով 13,4%-ով:
Մարտին տարեկան կտրվածքով արձանագրվել է 7% աճ, իսկ ամսական կտրվածքով՝ 2% անկում: Գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալն առաջին եռամսյակում կազմել է 96 359,6 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազելով 5,2%-ով:
Շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95 640,1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22%-ով: Մարտին տարեկան կտրվածքով աճը կազմել է 24%, իսկ ամսական կտրվածքով՝ 34,4%։
Ներքին առևտրի շրջանառությունը հունվար-մարտին կազմել է 1 442 794,1 մլն դրամ, ինչը 2,1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարտին աճը տարեկան կտրվածքով կազմել է 0,2%, իսկ ամսական կտրվածքով՝ 14,1%։
Ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2026 թվականի երեք ամիսների ընթացքում հասել է 981 729,1 մլն դրամի՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7,4%-ով: Մարտին տարեկան աճը կազմել է 7,8%, իսկ ամսական կտրվածքով՝ 12,6%։ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2026 թ.-ի հունվար-մարտին 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով։
Այս մասին հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն:
Ընդ որում, ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,6%-ով, իսկ սույն տարվա փետրվարի համեմատ՝ 11,6%-ով:
Հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 748 000,8 մլն դրամ՝ 2025 թվականի հունվար-մարտի համեմատ աճելով 13,4%-ով:
Մարտին տարեկան կտրվածքով արձանագրվել է 7% աճ, իսկ ամսական կտրվածքով՝ 2% անկում: Գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալն առաջին եռամսյակում կազմել է 96 359,6 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազելով 5,2%-ով:
Շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95 640,1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22%-ով: Մարտին տարեկան կտրվածքով աճը կազմել է 24%, իսկ ամսական կտրվածքով՝ 34,4%։
Ներքին առևտրի շրջանառությունը հունվար-մարտին կազմել է 1 442 794,1 մլն դրամ, ինչը 2,1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարտին աճը տարեկան կտրվածքով կազմել է 0,2%, իսկ ամսական կտրվածքով՝ 14,1%։
Ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2026 թվականի երեք ամիսների ընթացքում հասել է 981 729,1 մլն դրամի՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7,4%-ով: Մարտին տարեկան աճը կազմել է 7,8%, իսկ ամսական կտրվածքով՝ 12,6%։