Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի առաջնությունը


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ամփոփե է Եվրոպայի առաջնությունը։


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում։


 


Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: 


 


Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն են հռչակվել Վարազդատ Լալայանը, Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը։ Երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալին արժանացել է Մարտին Պողոսյանը։


 


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:


 


Կանանց ընտրանին թիմային հաշվարկում երրորդն է:


 


Դիտումների քանակ4

Leave a comment