Իրանը նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին Պակիստանի միջոցով. Axios

https://arm.sputniknews.ru/20260427/irany-nvor-arajark-e-pvokhancel-amn-in-pakistani-mijvocvov-axios-101440419.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_71:0:1210:854_1920x0_80_0_0_3265d881e14aaea8bf0e5dab68919608.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ

Բաժանորդագրվել

Պարբերականն ընդգծում է, որ պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել այս առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է գործարք, որը ենթադրում է Հորմուզի նեղուցի բացում և միջուկային հարցի քննարկումն ավելի ուշ ժամկետի տեղափոխում։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի և ևս երկու այլ տեղեկացված աղբյուրների։

«Իրանը, պակիստանցի միջնորդների միջոցով, ԱՄՆ-ին ներկայացրել է նոր առաջարկ՝ Հորմուզի նեղուցը բացելու և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու համար, միևնույն ժամանակ միջուկային բանակցությունները նախատեսվում է տեղափոխել ավելի ուշ ժամկետի», – գրում է պորտալը։

Պարբերականի տվյալներով` Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննարկել է այս առաջարկը պակիստանցի գործընկերների հետ։

Առաջարկը նախատեսում է հրադադարի երկարաձգում կամ հակամարտության վերջնական կարգավորում։ Միջուկային հարցը նախատեսվում է քննարկել ավելի ուշ փուլում՝ Հորմուզի նեղուցի բացումից և շրջափակման վերացումից հետո։

Աղբյուրը պորտալին հայտնել է, որ Արաղչին Պակիստանի, Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի միջնորդներին հայտնել է, որ իբր Իրանի ղեկավարության ներսում կոնսենսուս չկա ուրանի հարստացումը դադարեցնելու և այն երկրից դուրս բերելու ԱՄՆ պահանջների վերաբերյալ։

Ինչպես նշում է Axios-ը, պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել այս առաջարկը։

Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը:
Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հակամարտությունում հրադադարի ռեժիմը։

Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։

Leave a comment