«Ձորակ» կենտրոնում գրանցված մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ կոստանյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։

Սահմանված ընթացակարգի համաձայն` դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։

Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»:

Ավելի վաղ գրել էինք, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում․ հայտնաբերվել են դիեր։

—00—ԼԱ

Leave a comment