Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վերականգնման համար միլիարդներ կպահանջվեն. NBC

https://arm.sputniknews.ru/20260425/merdzavvor-arevelqum-amerikjan-razmabazaneri-verakangnman-hamar-miliardner-kpahanjven-nbc-101421742.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_73:0:673:450_1920x0_80_0_0_f652d60cec933f1a189e47638f562dfe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռազմաբազա

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռազմաբազա

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցը հղում է անում ամերիկացի պաշտոնյաների տվյալներին, որոնք ծանոթ են ավերածությունների մասշտաբներին։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմաբազաներում Իրանի հարվածների հետևանքով վնասված սարքավորումների վերականգնման համար միլիարդավոր դոլարներ կպահանջվի։ Այս մասին գրում է NBC-ն։

Ամերիկացի երեք պաշտոնյաների, կոնգրեսականների երկու օգնականների և վնասների ծավալներին ծանոթ ևս մեկ աղբյուրի գնահատականներով՝ Իրանի հարձակումների հետևանքով վնասվել են պահեստներ, հրամանատարական շտաբներ, ինքնաթիռների անգարներ, արբանյակային կապի ենթակառուցվածքներ, թռիչքուղիներ, բարձր ճշգրտության ռադիոլոկացիոն համակարգեր և տասնյակ ինքնաթիռներ։

Պենտագոնը հրապարակային տեղեկություններ չի հայտնել ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասների ծավալների մասին։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 27-ին

Leave a comment