Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբի երկրորդ տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Հունգարիայի հասակակիցներին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի գոլը 67-րդ րոպեին խփեց Արսեն Առաքելյանը, որը գոլի հեղինակ էր դարձել նաև նախորդ խաղում։

Առաջին տուրում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը 2:2 հաշվով էր ավարտել հանդիպումը Լյուքսեմբուրգի Մ-17 հավաքականի հետ։

Հայաստանի Մ-17 հավաքականն ապրիլի 28-ին վերջին հանդիպումը կանցկացնի խմբի հետնապահ Լիխտենշտայնի հետ, որը կրել է 2 պարտություն։



Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a comment