Սպիտակ տունը ուկրաինական կարգավորման նոր առաջարկը համակողմանի է անվանել

Բաժանորդագրվել

Ամերիկացի բանակցողներն ԱՄՆ–ում հանդիպում կունենան Կիևի ներկայացուցիչների հետ` քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման «նոր գաղափարներն ու առաջարկները»։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական կարգավորման նոր առաջարկը, որը ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կքննարկեն այսօր, համակողմանի է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սպիտակ տանը։

«Նոր, համալիր առաջարկը ներառում է հակամարտության բոլոր ասպեկտները», – ասել է Սպիտակ տունը։

Այնտեղ նշել են, որ նախաձեռնությունն ուղղված է հակամարտությանը վերջ դնելուն։ Առաջարկն այսօր կքննարկեն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները Ուկրաինայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։

Leave a comment