Հուսով եմ, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ի նախագահության պատվավոր գործառույթը․ Լուկաշոնկո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, Հայաստանը ևս ԱՊՀ-ում նախագահելու դերը կստանձնի 2029 թվականին:

Նա պատմական է համարել Ադրբեջանի նախագահի կողմից 2028 թվականին առաջին անգամ ԱՊՀ նախագահությունը ստանձնելու որոշումը՝ համարելով այն նոր փուլ։

«Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես կորոշի ստանձնել այս պատվավոր գործառույթը՝ 2029 թվականին ռոտացիոն ժամանակացույցին համապատասխան», — հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել քայլեր ձեռնարկել Համագործակցության միասնությունն ամրապնդելու ուղղությամբ՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում։

Leave a comment