Կիլիկիա-2 ֆուտբոլային հաղթարշավը. ոսկե մեդալ` Սոչիի Siriusi Cup 2026 մրցաշարում

Հայ պատանիները, ովքեր ներկայացնում էին Կիլիկիա-2 ֆուտբոլային ակումբը՝ մարզիչ Գագիկ Թերջյանի գլխավորությամբ, 2026 թվականի ապրիլի 8-ից 14-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մասնակցեցին Siriusi Cup 2026 մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարին և բարձրագույն լիգայում գերազանց հանդես գալով նվաճեցին ոսկե մեդալ և հաղթական գավաթը բերեցին Հայաստան։

Յոթ խաղում երկու ոչ ոքի և հինգ հաղթանակ արդյունքով խփեցին 15 գնդակ և գրանցվեց մեկ ինքնագոլ։ Մեր պատանիներից գոլի հեղինակ դարձան․

դասպասապահ Լեո Գրիգորյանը 1 գոլ, 

Արմեն Հովհաննիսյանը 1 գոլ, 

Արթուր Դանիելյանը 1 գոլ,

Նշան Ավագյանը 1 գոլ,

Վաչե Հայրապետյանը 1 գոլ,

Սամվել Խչատրյանը 1 գոլ,

Ռուբեն Մեհրաբյանը 2 գոլ,

Կարեն Թորոսյանը 3 գոլ,

Միքայել Գրիգորյանը 4 գոլ։

Պարգևատրման արարողության ժամանակ Կիլիկիա-2 ֆուտբոլիստները անհատական անվանակարգում ևս ստացան պատվոգրեր և մրցանակներ, մասնավորապես՝

Լավագույն դարպասապահ՝ Լեո Գրիգորյան

Ակումբի լավագույն խաղացող՝ Արմեն Հովհաննիսյան

Լավագույն հարձակվող՝ Կարեն Թորոսյան

Մրցաշարի լավագույն խաղացող՝ Արամ Գրիգորյան։

Leave a comment