https://arm.sputniknews.ru/20261009/gagik-tsarukjan-mijazgajin-mrcujtum-6-anvanakarg-e-linelu-vovqer-karvogh-en-masnakcel-107902627.html
«Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթում 6 անվանակարգ է լինելու. ովքեր կարող են մասնակցել
«Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթում 6 անվանակարգ է լինելու. ովքեր կարող են մասնակցել
Sputnik Արմենիա
Մրցույթին տրվելու է նաև «Ռոզա Ծառուկյանի» անվան հատուկ մրցանակ։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T16:00+0400
2026-10-09T16:00+0400
2026-10-09T16:00+0400
գագիկ ծառուկյան
մրցույթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/15/104858902_0:83:1600:983_1920x0_80_0_0_be93260cba4b144b69438d9ca5922a6b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. «Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթ է անցկացվելու, որտեղ Հայաստանի և սփյուռքի հայրենակիցների համար 6 անվանակարգ կլինի։ Այս մասին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի հերթական ասուլիսի ժամանակ ասաց մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։«Միջազգային խոշորածավալ մրցույթում և՛ Հայաստանի, և՛ սփյոռւքի հեղինակավոր մասնագետներ հնարավորություն կունենան իրենց առաջարկները ներկայացնելու»,– ասաց Տոնոյանը։ Առաջին անվանակարգը կլինի «Հայ ժողովրդի բարեկամը», որտեղ օտարերկրյա գործիչները կամ կազմակերպություններն են ներկայացվելու, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի համար նշանակալից գործունեություն են իրականացնում աշխարհում, ինչպես նաև հայկական պատմամշակութային կոթողների կամ ոչ նյութական արժեքների պահպանություն են իրականացնում։Մրցույթի շրջանակում նաև սահմանված է հատուկ անվանակարգ` «Ռոզա Ծառուկյանի անվան» հատուկ մրցանակ` հանրային արժանապատիվ կեցվածքի և մարդասիրական գործունեության համար։ Մրցանակաբաշխության այս անվանակարգերում թեկնածություններ կարող են առաջադրել Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, մասնագիտական կառույցները։Խորհրդի անդամները հավելյալ կտեղեկացնեն՝ ինչպես պետք է ներկայացվեն աշխատանքները ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/15/104858902_90:0:1511:1066_1920x0_80_0_0_382458eacd3f98932e20dc82e894f8f6.jpg.webp
գագիկ ծառուկյան, մրցույթ
գագիկ ծառուկյան, մրցույթ
Մրցույթին տրվելու է նաև «Ռոզա Ծառուկյանի» անվան հատուկ մրցանակ։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. «Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթ է անցկացվելու, որտեղ Հայաստանի և սփյուռքի հայրենակիցների համար 6 անվանակարգ կլինի։ Այս մասին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի հերթական ասուլիսի ժամանակ ասաց մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Միջազգային խոշորածավալ մրցույթում և՛ Հայաստանի, և՛ սփյոռւքի հեղինակավոր մասնագետներ հնարավորություն կունենան իրենց առաջարկները ներկայացնելու»,– ասաց Տոնոյանը։
Առաջին անվանակարգը կլինի «Հայ ժողովրդի բարեկամը», որտեղ օտարերկրյա գործիչները կամ կազմակերպություններն են ներկայացվելու, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի համար նշանակալից գործունեություն են իրականացնում աշխարհում, ինչպես նաև հայկական պատմամշակութային կոթողների կամ ոչ նյութական արժեքների պահպանություն են իրականացնում։
Մրցույթի շրջանակում նաև սահմանված է հատուկ անվանակարգ` «Ռոզա Ծառուկյանի անվան» հատուկ մրցանակ` հանրային արժանապատիվ կեցվածքի և մարդասիրական գործունեության համար։
Մրցանակաբաշխության այս անվանակարգերում թեկնածություններ կարող են առաջադրել Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, մասնագիտական կառույցները։
Խորհրդի անդամները հավելյալ կտեղեկացնեն՝ ինչպես պետք է ներկայացվեն աշխատանքները ։