ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»։
«Համերգային ծրագրում հանդես են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։
Համերգին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը»,- ասված է հաղորդագրությունում։