Թուրքիան միանշանակ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյան

https://arm.sputniknews.ru/20260424/turqian-mianshanak-ktshanachi-hajvoc-ceghaspanutjuny-serzh-sargsjan-101380445.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763229_157:0:1580:1067_1920x0_80_0_0_06718e98c856e5cc986e77f58f066a50.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայոց ցեղասպանություն, սերժ սարգսյան

հայաստան, հայոց ցեղասպանություն, սերժ սարգսյան

Բաժանորդագրվել

ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց, որ վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն արել են ամեն ինչ, որ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Սարգսյանը հայտարարեց Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում։

Լրագրողներից մեկը հարցրեց` Թուրքիան երբևէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը։

«Միանշանակ»,– պատասխանեց Սարգսյանը։

Լրագրողը հետարքրքվեց, թե վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն ինչ են արել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն արել են ամեն ինչ, որ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը հնարավոր է ՀՀ–ում իշխանափոխությունից հետո։

Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։

Leave a comment