Մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը էթնիկ պատկանելությամբ պայմանավոռված վրա չի կարող արդարացվել։ Այս մասին ապրիլի 24-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուրհազարավոր զոհերի հիշատակի առջև։ Այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար, բայց նրանց կրած ողբերգությունը միավորեց ժողովրդին, որը ցուցաբերեց անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը։ Վստահ եմ, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները»,- ասել է պետության ղեկավարը Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։
Պուտինը անպաշտպան մարդկանց կոտորածը անվանել է անցյալ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը։ Նա նշել է, որ դրա հետևանքները ցույց են տալիս ազգայնականության, քսենոֆոբիայի և կրոնական ատելության հրահրման հետևանքները։
Ռուսաստանի ղեկավարը նաև վերահաստատել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ. 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը դատապարտվել է որպես մարդկության դեմ հանցագործություն, իսկ 1995 թվականին դա արտացոլվել է Պետդումայի հայտարարության մեջ։ Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- եզրափակել է ՌԴ նախագահը: