Լոս Անջելեսում փետրվարի 1-ի երեկոյան անցկացվեց երաժշտական «Գրեմմի 2026» մրցանակաբաշխությունը։
Միջոցառմանը շատ հաղթողներն ու հյուրերը դժգոհություն են հայտնել Միացյալ Նահանգների ներգաղթի և մաքսային ծառայությունից, որի գործողությունների հետևանքով վերջին շաբաթներին Մինեսոտայում 2 ցուցարար էր սպանվել։
Մրցանակակիրների թվում են եղել ռեփեր Քենդրիկ Լամարը, որը հաղթել է հինգ անվանակարգում։ Լամարը դարձել է «Գրեմմիի» պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռեփերը՝ գերազանցելով Ջեյ Զիի ռեկորդը։
Տարվա ձայնագրություն – «Luther» (SZA-ի հետ)
Լավագույն ռեփ ալբոմ – GNX
Լավագույն ռեփ կատարում – «Chains & Whips» (Քլիփս-ի և Ֆարել Ուիլյամս-ի հետ)
Լավագույն ռեփ երգ – «TV Off»
Լավագույն մեղեդային ռեփ կատարում – «Luther» (SZA-ի հետ)
Լամարն այժմ ունի 27 Գրեմմիի, այն բանից հետո, երբ անցյալ տարի նա նույնպես արժանացել էր հինգի։ «Ես լավ չեմ խոսում ինքս ինձ մասին, բայց ես դա արտահայտում եմ երաժշտության միջոցով», – ասաց նա բեմի վրա։
Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին հաղթող է ճանաչվել «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Նա «Գրեմմի»-ի է արժանացել «Debi Tirar Mas Fotos» ալբոմի համար, որը լատինաամերիկյան ռեգետոն ոճում է։ «Գրեմմի»-ի պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմը արժանացել է այս գլխավոր մրցանակին։ «Նախքան Աստծուն շնորհակալություն հայտնելը, ես կասեմ՝ թող կորչի ICE-ը», – ասել է Բաննին մրցանակը ստանալիս։ Արարողության բազմաթիվ մասնակիցներ կրել են նշաններ, որոնց վրա գրված է եղել «Կորչի ՆՄԾ»-ն։
Բիլլի Այլիշը և Լեդի Գագան նույնպես հաղթող են ճանաչվել։
Լավագույն նոր արտիստ – Օլիվիա Դին
Լավագույն փոփ վոկալ ալբոմ՝ «Mayhem» — Լեդի Գագա
Լավագույն փոփ մենակատար կատարում՝ «Messy» — Լոլա Յանգ
Լավագույն փոփ դուետի/խմբի կատարում՝ «Defying Gravity» — Սինթիա Էրիվո և Արիանա Գրանդե
Լավագույն R&B ալբոմ՝ Mutt — Լեոն Թոմաս
Լավագույն աֆրիկյան երաժշտական կատարում – Թայլա
Լավագույն Música Urbana ալբոմ – Bad Bunny (տարվա ալբոմից բացի)
Լավագույն երգ գրված տեսողական մեդիայի համար՝ «Golden» — KPop Demon Hunters
Լավագույն երաժշտություն տեսողական մեդիայի համար՝ «Մեղավորները» — Լյուդվիգ Գյորանսոն
Լավագույն արևադարձային լատինական ալբոմ – Գլորիա Էստեֆան
Լավագույն լատինական փոփ ալբոմ – Ռաուլ Ալեխանդրո
Երգչուհի Բիլլի Այլիշը մրցանակի է արժանացել «Լավագույն երգ» անվանակարգում «Wildflower» երգի համար։ «Գողացված հողի վրա ոչ ոք անօրինական չէ», – ասել է նա բեմի վրա։ «Իսկապես դժվար է իմանալ, թե ինչ ասել կամ ինչ անել հենց հիմա… մենք պետք է շարունակենք պայքարել, խոսել և բողոքել»,- ասել է Այլիշը՝ անդրադառնալով ICE-ի գործողություններին։