Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները «հավանաբար» տեղի կունենան Թուրքիայում․ Բաղայի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները «հավանաբար» տեղի կունենան Թուրքիայում առաջիկա օրերին, այս մասին, ըստ «Iran International»-ի, հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա ասել է, որ բանակցությունները կընթանան «փուլերով»։

Բաղային նշել է, որ «սպառնալիքների քննարկումից» բացի, պատժամիջոցների վերացումը Իսլամական Հանրապետության համար «հիմնարար և անհերքելի առաջնահերթություն» է։

Բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի մակարդակով։

Leave a comment