ԶՈւ–ն քաղաքացիական վերահսկողության ներքո պետք է լինի. Փաշինյան

Բաժանորդագրվել

Սարիկ Մինասյանը առաջարկել է վարչական կամ քրեական պատասխանատվություն սահմանել բանակի վրա «հարձակումների» համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ զինված ուժերը պետք է գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին, որն առաջարկեց վարչական կամ քրեական պատասխանատվություն սահմանել բանակի վրա «հարձակումների» համար։

ՔՊ–ական պատգամավորի մոտ այս մտահղացումն առաջացավ ընդդիմադիր պատգամավորների քննադատական հայտարարություններից հետո, որոնք ուղղված էին բանակին և սահմանապահ ծառայությանը` ադրբեջանցի զինվորի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու և Շաքի գյուղ ներթափանցելու համատեքստում։

«Պետք է արձանագրել, որ կարևոր է, որպեսզի ԶՈւ–ն լինի քաղաքացիական վերահսկողության ներքո։ Մեր երկրում դա եղել է, որ բանակի մասին եկեք չխոսենք, բանակի մասին չի կարելի խոսել, բայց վերջում տեսել ենք` ինչի է դա հանգեցրել։ Ձևավորել ենք մի ծխածածկույթ, բայց դրա տակ բոլորովին այլ բան է եղել»,– ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց` առհասարակ պետք է խուսափել այնպիսի վերաբերմունքից, ըստ որի՝ բանակի մասին ընդհանրապես ոչինչ չի կարելի ասել։

Leave a comment