https://arm.sputniknews.ru/20261028/oeki-himnadir-artur-baghdasarjani-ansharzh-sharzhakan-gujqy-ev-gumarnery-argelanqi-tak-en–108616236.html
ՕԵԿ–ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են
ՕԵԿ–ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են
Sputnik Արմենիա
Պահատվության է հանձնվել նաև Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրը։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T14:25+0400
2026-10-28T14:25+0400
2026-10-28T14:27+0400
արթուր բաղդասարյան
գույք
անշարժ գույք
արգելք
հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/447/23/4472309_0:0:1000:563_1920x0_80_0_0_b676365e53bd89def904439b555e9b76.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ «Օրինաց երկիր» կուսակցության (դարձել է «Հայկական վերածնունդ»– խմբ․) հիմնադիր Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող՝ շուրջ 156,5 մլն դրամ արժողությամբ գույքի վրա արգելանք է դրվել։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակում։«Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը»,- հայտնում են ՀԿԱԾ-ից։Բացի այդ, պահատվության են հանձնվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Ֆելինգեր» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև «Սքայվյու» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ երկու դեպքում էլ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերություններին պատկանող անշարժ և շարժական գույքի տնօրինման հետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/447/23/4472309_0:0:830:622_1920x0_80_0_0_021ea890a81766d87f7cd9192cd74df2.jpg.webp
արթուր բաղդասարյան, գույք, անշարժ գույք, արգելք, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
արթուր բաղդասարյան, գույք, անշարժ գույք, արգելք, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
Պահատվության է հանձնվել նաև Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրը։
Արգելանք է դրվել Բաղդասարյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող 8 անշարժ, 1020 շարժական գույքի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156,545,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։
«Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը»,- հայտնում են ՀԿԱԾ-ից։
Բացի այդ, պահատվության են հանձնվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Ֆելինգեր» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև «Սքայվյու» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ երկու դեպքում էլ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերություններին պատկանող անշարժ և շարժական գույքի տնօրինման հետ։