«Սամվել Կարապետյանին և Ռուբեն Վարդանյանին այնպիսի մարդիկ են փորձում փնովել, ովքեր այս երկրի համար անգամ մեկ քար դրած չկան». Դավիթ Մանուկյան

Ակնհայտ է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության միասնական պայքարը լուրջ անհանգստություն է առաջացրել որոշ շրջանակների մոտ։

Ոմանք այնքան հեռուն են գնացել, որ առանց ամաչելու թիրախավորում են Ռուբեն Վարդանյանի անձը, ով գտնվում է Բաքվում՝ գերության մեջ։

Սամվել Կարապետյանին և Ռուբեն Վարդանյանին այնպիսի մարդիկ են փորձում փնովել, ովքեր այս երկրի համար անգամ մեկ քար դրած չկան։

Եթե մենք ունենայինք նրանց նման ևս մի քանի հայորդի, Հայաստանը շատ ավելի հզոր պետություն կլիներ։

Դավիթ Մանուկյան
Թալին համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment