Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ


Ապրիլի 23-ին՝ ժամը 19:13-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


 


Պարզվել է, որ բախվել են «Ford» և «Kamaz» մակնիշների ավտոմեքենաները:


 


Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դիտումների քանակ4

Leave a comment