«Բազմամարդ այս երթը փաստում է, որ բնավ անտարբերություն չկա․ դա այս իշխանությունների տարածած թեզն է, թե մարդը հոգնել է կամ անտարբեր է»,- Ջահերով երթից առաջ ասաց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը։
Նշենք , որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար է՝ հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։