Գերմանիան Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների է ձերբակալել դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով

Քաղաքականություն

23.04.2026 | 15:27

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների ձերբակալության մասին՝ օտարերկրյա կազմակերպության անունից դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով, հաղորդում է AFP-ն, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տղամարդիկ կալանքի տակ  են։ Նրանց ինքնությունը չի բացահայտվել, հրապարակվել է միայն նրանց տարիքը՝ 43 և 45 տարեկան։

Ոստիկանությունը հայտնել է, որ նրանց լատվիական համարանիշներով մեքենան կանգնեցվել է ապրիլի 12-ին Նյուրնբերգի մոտ գտնվող մայրուղում՝ Բավարիայի հարավում: Անձնագրային ստուգման ժամանակ տղամարդկանց մոտ հայտնաբերվել են կեղծ անձնագրեր, տեսախցիկներ, անօդաչու թռչող սարք, GPS թրեքերներ, ինչպես նաև մի քանի բջջային հեռախոսներ ու SIM քարտեր:

Երկու տղամարդկանց էլ սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվեն օտարերկրյա պետության շահերից ելնելով դիվերսիաներ կազմակերպելու մեջ:

AFP-ն հիշեցնում է, որ ներկայում ընթանում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող մի քանի այլ անձանց դատավարություններ, իսկ հոկտեմբերին Մյունխենի դատարանը Գերմանիայի և Ռուսաստանի մի քաղաքացու դատապարտել էր  վեց տարվա ազատազրկման՝ լրտեսության և Մոսկվայի շահերից ելնելով դիվերսիաների նախապատրաստման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment