Ապրիլի 24-ին Yandex Go-ով դեպի Ծիծեռնակաբերդ ուղեւորության գինը սկսվելու է 1 դրամից

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 24-ին Երեւան քաղաքից եւ հարակից բնակավայրերից Yandex Go-ի «Ստարտ/Էկոնոմ» սակագնով ուղեւորությունների գինը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կկազմի սկսած 1 դրամից։

Yandex Go-ից հայտնում են. 
«Գինը կգործի 2026թ. ապրիլի 24-ի ժամը 00:00-ից մինչեւ 2026թ. ապրիլի 24-ի ժամը 23:59-ը ներառյալ` միայն Yandex Go հավելվածի միջոցով կատարված պատվերների համար։ 
Ուղեւորության 1 դրամից սկսած արժեքից օգտվելու համար պարտադիր է վերջնակետը նշել պատվերը ձեւակերպելիս՝ նախքան ուղեւորության մեկնարկը։
Ուղեւորության վերջնական արժեքը կարող է լինել 1 դրամից ավել նաեւ, օրինակ, մեքենայի վճարովի մոտեցման, վճարովի սպասման, ինչպես նաեւ պատվերում միջանկյալ նպատակակետ նշելու դեպքերում»։  

Leave a comment