Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել

Քաղաքականություն

22.04.2026 | 23:13

Լիբանանում շաբաթվա վերջին վիրավորված երկրորդ ֆրանսիացի զինվորը մահացել է չորեքշաբթի՝ հայրենիք վերադարձվելուց հետո, գրում է France 24-ը։

«Սուիպի 132-րդ K-9 հետևակային գնդի շտաբի կապրալ Անիսետ Ժիրարդենը, որը երեկ հայրենադարձվել էր Լիբանանից, որտեղ ծանր վիրավորվել էր «Հըզբոլլահի» զինյալների հարձակման հետևանքով, այսօր առավոտյան մահացել է ստացած վնասվածքներից»,- X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ժիրարդենը երեք ֆրանսիացի զինվորներից մեկն էր, որոնք վիրավորվել էին անցյալ շաբաթ Լիբանանում խաղաղապահների ուղղությամբ հարձակման ժամանակ։ Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ևս մեկ զինվոր զոհվել է Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ի կողմից իրականացված հարձակման ժամանակ։

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) տեղակայված են Լիբանանի և Իսրայելի սահմանային գոտում 1978 թվականից ի վեր։

Իսրայելական ուժերի և «Հըզբոլլահ»-ի միջև մարտերը սրվել են փետրվարի վերջին Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդի սպանությունից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment