Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.
«2016 թվականի ճիշտ այս օրը՝ ապրիլի 22-ին, ՀՅԴ կամավորական գումարտակի 1-ին հերթափոխն առաջնագծից՝ Թալիշի դիրքերից, վերադարձավ Հայաստանի Հանրապետություն: Մեզ փոխարինելու էր եկել 2-րդ հերթափոխը: Տղերքը մնացին այնտեղ մինչև մայիսի կեսերը, մինչև ամեն ինչ խաղաղվեց:
Վերադարձից առաջ Վարդան Օնանյանը, ով Armen Serobyanի հետ դիրքերում համ մարտական հերթապահություն էին իրականացնում համ «Կամավորի օրագիրն» էին «գրում», հարցրեց.
– Ինչի՞ համար է կռվում հայ զինվորը:
– Որ այն խնդիրը, որ մեր պապերն են մեզ ժառանգել, մենք լուծենք, չփոխանցենք եկող սերունդներին…
(Մի քիչ այլ կերպ էի ձևակերպել, բայց գաղափարը դա էր):
Ո՞վ գիտեր, որ ընդամենը 2 տարի հետո կգար Նիկոլն ու կաներ այն ինչ չկարողացան անել ադրբեջանցի ու թուրք զավթիչները: Խորանը երկրիս ներսից են քանդում…..»։