Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ընդամենը վեց շաբաթում՝ գրեթե չորս տասնամյակ շարունակվող հակամարտությունից հետո՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ելույթ ունենալով Real Estate Impact Conference 2026-ի ժամանակ՝ Ուիթքոֆը նշել է, որ համաձայնագիրը ձեռք է բերվել արագ՝ կենտրոնացված դիվանագիտական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվել է սահմանափակ հանրային ուշադրության պայմաններում։
Նրա խոսքով՝ ինտենսիվ մեդիա ուշադրության բացակայությունը նպաստել է առաջընթացին։
«Այն, ինչ մենք անում ենք, թյուրըմբռնումների վերացումն է։ Գործարքը Ադրբեջանի ու Հայաստանի միջև, որոնց հետ մենք աշխատում էինք նախագահի անունից, ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։ Այսպիսով նրանք չէին կարող բացասական բաներ ասել մեր արածի մասին։ Մենք այդ համաձայնագիրը ավարտեցինք վեց շաբաթում»,- ասել է Ուիթքոֆը։
Ուիթքոֆը նշել է, որ բեկումնային առաջընթացը տեղի է ունեցել 37 տարվա հակամարտությունից հետո։
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են, նրանց միավորել է նախագահ Թրամփը։ Սա բավականին ուշագրավ է»,- հավելել է նա։