Հայաստանը ԵՄ–ին միանալու դեպքում կկորցնի իր ՀՆԱ-ի մինչև 23%-ը. ՌԴ ԱԽ

https://arm.sputniknews.ru/20260422/hajastany-emin-mianalu-depqum-kkvorcni-ir-hna-i-minchev-23-y-rd-akh-101252711.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101250259_0:0:2732:2048_1920x0_80_0_0_12016abed4443ef90d24fe54b5ef12a5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան

հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան

Բաժանորդագրվել

Անվտանգության խորհրդի փոխնախարարը խոսել է Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականության փոփոխության հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, եթե միանա Եվրամիությանը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախարար Ալեքսեյ Շևցովը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը երկրի վրա կարժենա համախառն ներքին արդյունքի մոտ 15.1%-ը։

«Նույնիսկ ամենահամեստ գնահատականներով՝ ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը։ Զբաղվածության 10.5 տոկոսային կետով կրճատումը և գնաճի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կարող է նվազել ավելի քան 20%-ով։ Սպասվում է նաև էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ», – հայտարարել է Շևցովը։

Նա հավելել է, որ ԵՄ-ի հնարավոր անդամակցությունը և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի սահմանումը կնվազեցնեն զբոսաշրջիկների հոսքը, ինչը նույնպես հարված կհասցնի երկրի տնտեսությանը։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը առաջին հերթին կվնասի մետալուրգիային, խմիչքների, ծխախոտի և սննդի արտադրությանը։ Միության մյուս անդամները, սակայն, զգալի բացասական հետևանքներ չեն ունենա. կորուստները կկազմեն հարյուրերորդական տոկոս։

Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Եվրոպական միության հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Երևանում ընթացող քննարկումներին։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին անհնար է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելու անհամատեղելիությունը, սակայն գործընթացը դեռևս չի հասել այն փուլին, երբ պետք է վերջնական որոշում կայացվի։

ՀՀ–ն մտադիր չէ շանտաժի ենթարկել ԵՄ-ին՝ պահանջելով արագ անդամակցություն․ Փաշինյան

Leave a comment