Նպատակ ունենք շենքերի տանիքները վերածել ժամանակակից լուծումներով կանաչ տարածքների. Փաշինյան


Նախատեսվում է բնակարանային ֆոնդի ռենովացիա, շենքերի տանիքները կանաչ, շնչող տանիքների վերափոխման ծրագրի իրականացում, ինչպես նաև վթարային շենքերի խնդրի լուծման ներդրումային ծրագրի խթանում: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք հիմա առաջին հերթին վթարային շենքերի հարցը պետք է լուծենք ներդրումային ծրագրերի միջոցով, նաև շենքերի տանիքների խնդիրը պետք է լուծենք:


Մենք նպատակ ունենք շենքերի տանիքները վերածել ժամանակակից լուծումներով կանաչ տարածքների, որը Երևանում նույնպես կծառայի օդի որակի և կանաչ տարածքների ընդլայնման նպատակին»,- ասաց նա:

Leave a comment