Լուրեր |
Երևան էր եկել աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քուրքջյանը։ «Հրավերով-միայն» միջոցառմանը ներկա էր մոտ 300 մարդ։
Քչերը գիտեն, որ իր կարիերայի հենց սկզբից Ֆրենսիսը ակտիվ կապված է եղել Հայաստանի հետ։ Սա նրա երրորդ այցն է։ Վերջինը՝ 10 տարի առաջ էր՝ 2016-ին։ Իսկ առաջին այցի ժամանակ այցելել է Արցախ։
◉ Մի քանի օրից Հայոց Ցեղասպանության տարելիցն է։ Դու պետք է նայես անցյալիդ, որտեղից ես գալիս, որտեղ են կանգնած, որ կարողանաս հայացքդ ուղղել ապագային, այնտեղ, ուր կյանքը շարունակվում է։
◉ Ես երբեք չեմ մոռացել իմ արմատները և հիշում եմ, որ գաղթականների թոռ եմ։
◉ Մայրս ուներ մեկ ամուսին, բայց բազմաթիվ օծանելիք։ Բույրերը նրան տալիս են նոր ինքնություններ։
◉ Լինելով հայ, բույրեր ստեղծելիս, ես նախընտրում եմ մտածել գլոբալ։
◉ Օծանելիքի ստեղծումը չի սկսվում բաղադրատոմսից։ Այն սկսվում է պատմությունից։ Երբ այն կա, դու սկսում ես այն նյութականացնել։
◉ Իմ աշխատանքի 90 տոկոսը ներշնչանքն է։ Ես կարող եմ մտածել մի պատմություն, հետո ստեղծել բույրը, դրա վրա ծախսել 18 ամիս, բայց վերջնարդյունքում, երբ տեսնում եմ, որ այն ինձ դուր չի գալիս, ուղղակի նետել աղբարկղը։ Եթե ես չեմ հավանում, ապա ինչու պետք է մյուսները հավանեն։
◉ Ես չեմ սիրում պատասխանել թե որն է ամենա, ամենից ամենա հարցերին։ Իմ ճաշակը ավելի բազմաշերտ է ու լայն։