Ակբա բանկը եւ Նյու Յորքի Մելոն բանկը կհամագործակցեն

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով աշխարհի հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ (The Bank of New York Mellon

Ակբա բանկի եւ BNY Mellon-ի համագործակցությունը ծառայությունների մատուցման, ներմուծման կամ արտահանման գործընթացում հավելյալ հնարավորություն է ստեղծում հատկապես իրավաբանական անձ հաճախորդների համար, որի արդյունքում հաճախորդները կարող են ԱՄՆ դոլարով փոխանցումներ կատարել ավելի շատ ապրանքատեսակների եւ/կամ ծառայությունների համար։

Ակբա բանկից հայտնել են, որ միաժամանակ, ֆիզիկական անձ հաճախորդները նույնպես ստանում են առավել մեծ հնարավորություն՝ ԱՄՆ դոլարով փոխանցումներ իրականացնելու համար։ 

Համագործակցության շրջանակում հաճախորդներն այսուհետ կարող են Ակբա բանկի միջոցով ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ կատարել նաեւ տրանսպորտային միջոցների, էլեկտրատեխնիկայի (համակարգիչներ, պրոցեսորներ, մոնիտորներ, բջջային հեռախոսներ եւ այլն), փայտանյութի, ինչպես նաեւ նավթամթերքի ձեռքբերման համար։ 

Ակբա բանկը BNY Mellon-ի հետ համագործակցությամբ կնպաստի Հայաստանում հատկապես արտահանմամբ կամ ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների զարգացմանը։ Միաժամանակ, այս համագործակցությունը կխթանի նաեւ Հայաստանում գործող բիզնեսների ընդլայնմանն ու միջազգային շուկաներում արդյունավետության բարձրացմանը։

BNY Mellon-ի հետ մեկնարկած համագործակցության շրջանակում հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել եւ՛ acba digital-ով, եւ՛ բանկի ցանկացած մասնաճյուղի միջոցով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment