Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։

Իրավապահ կառույցից  հայտնեցին, որ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Իսկ Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ վերջինիս լիազորությունները կասեցվել են:

Leave a comment