Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ ասվում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
«Ընդգծվել է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համատեղ ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության խորացման հարցում»,- նշել է նախարարությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային կապերի հաստատման, ինչպես նաև 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության շարունակման մասին։
Նախարարությունը ընդգծել է, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։