Փաշինյանը՝ Հռիփսիմե Հունանյանի աղմկահարույց հրաժարականի և Հայկ Սարգսյանի՝ նախընտրական ցուցակում չլինելու մասին (ՎԻԴԵՈ)

Փաշինյանը մեկնաբանել է Հռիփսիմե Հունանյանի աղմկահարույց հրաժարականը․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականը և իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ նախընտրական ցուցակում չընդգրկելու մասին հարցերը։


«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Հունանյանին իր շատ խիզախ քայլի համար, որովհետև քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը պետք է կենդանի հաղորդակցության մեջ լինի հանրության հետ։ Մենք բոլորս պետք է կարողանանք ընդունել մեր սխալները և այդ սխալների էությունից բխող հետևություններ անել», ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ նա շարունակում է մնալ իրենց թիմի անդամ։ 


Ադրադառնալով Հայկ Սարգսյանի հետ կապված թեմային՝ վարչապետը հայտնեց, որ այդ հարցը «Քաղաքացիական պայմանագիր» վարչությունում մի քանի անգամ քննարկվել է, և այդ քննարկումների բովանդակությյան հանրայնացումը չի բխում Սարգսյանի շահերից։


«Վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին։ Դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր», – նշեց վարչապետը։ 


Նրա խոսքով՝ այդ պատմությունն ընդամենը մի բանի մասին է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հանդուրժելու, այդ թվում՝ իր անդամների ոչ կանոնավոր և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները։ 


Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ քննարկման ժամանակ Հունանյանը պատասխանել էր ընդդիմադիր պատգամավորի՝ առողջապահության օրենսդրությունը կարգավորելու համար մասնագիտական հմտությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը՝ ասելով․ «Քանի՞ կոպեկ արժե ձեր բարձրագույն կրթությունը, եթե էժան է դաստիարակությունը»։ 


Նա նաև կասկածի տակ է դրել համապատասխան հանձնաժողովը ղեկավարելու համար մասնագիտացված բժշկական վերապատրաստման անհրաժեշտությունը։




Leave a comment