Օրենքների վրա հիմնված աշխարհակարգը ողջ է․ Ֆրիդրիխ Մերց

«Օրենքների վրա հիմնված աշխարհակարգը ողջ է», – այսօր Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Գերմանական կառավարության ղեկավարն, այնուհանդերձ, ընդունել է, որ Վաշինգտոնի և Եվրամիության հարաբերություններում լուրջ խնդիրներ են ծագել։

«Չնայած դրան՝ մենք պետք է շարունակենք համագործակցության ձեռք մեկնել Միացյալ Նահանգներին։ Ժողովրդավարական պետություններ հանդիսանալով՝ պետք է հասկանանք, որ մենք գործընկերներ ենք, այլ ոչ թե վերադասներ ու ենթականեր», – նշել է Մերցը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment