https://arm.sputniknews.ru/20260420/adrbejany-khvochyndvotum-e-turqiahajastan-haraberutjunneri-kargavvormany-alen-simvonjan-101189643.html
Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստան–Թուրքիա սահմանը կբացվի։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T18:15+0400
2026-04-20T18:15+0400
2026-04-20T18:15+0400
ալեն սիմոնյան
թուրքիա
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_0:0:1187:667_1920x0_80_0_0_67f10b5502f8483cfb14b139e4b7d377.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը, խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ակոս» օրաթերթի փոխանցմամբ` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Թուրքիայում` հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիման ժամանակ։ Սիմոնյանն անդրադարձել է նաև հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությանը` հույս հայտնելով, որ շուտով այն իրականություն կդառնա։Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը Թուրքիա է մեկնել` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը Ստամբուլում հանդիպել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
թուրքիա
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_145:0:1034:667_1920x0_80_0_0_239f2cce524b2dec4f985151e344888b.jpg.webp
ալեն սիմոնյան, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, անցակետ
ալեն սիմոնյան, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, անցակետ
Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստան–Թուրքիա սահմանը կբացվի։