«Հոգեւորականների նկատմամբ բավականին բարձր ատելության եւ թիրախավորող խոսքի դրսեւորումներ են եղել»․ ՄԻՊ

«2025 թվականին առաջին անգամ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել կրոնական ազատությունների հետ կապված հարցին, տարեկան հաղորդումը երբեւէ այս ծավալով չի ունեցել կրոնական ազատությունների հետ կապված հարցին անդրադարձ»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ինչպես կրոնական փոքրամասնությունների, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցու հետ առնչվող տարբեր քննարկումներին ու հարցադրումներին։

«Արձանագրել ենք, որ գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների եւ ներկայացուցիչների առումով նախորդ տարի բավականին բարձր ատելության, թիրախավորող խոսքի տարբեր դրսեւորումներ են առկա եղել։ Հատուկ շեշտադրել ենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի ու այդ ինքնավարության հետ կապված խնդիրները»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment