Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ին և 22-ին Թուրքիայում բանակցություններ կվարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ՝ հաղորդում է դաշինքի մամուլի ծառայությունը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 21-ին և 22-ին կայցելի Անկարա՝ բանակցություններ վարելու համար: Նա նաև կայցելի պաշտպանական արդյունաբերության օբյեկտ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է հունիսին՝ Անկարայում։