Երբ է հնարավոր աշխատանքային օրն ավարտել ապրիլի 23-ին

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է և ոչ աշխատանքային է։

Բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով ապրիլի 23-ին աշխատանքն ավարտելու են մեկ ժամ շուտ: Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

 

 

 

Leave a comment