Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը դեռ չի որոշել՝ մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե ոչ, այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլի համար որևէ կոնկրետ ծրագիր չկա, և դեռևս որոշում չի կայացվել։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը, հղում անելով երկու պակիստանցի պաշտոնյաների, հայտնել էր, որ չնայած Հորմուզի նեղուցում վերջին շրջանում ստեղծված լարվածությանը, իրանական պատվիրակությունը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին։