ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակը նոր առաջատար ունի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մյունխենի «Բավարիան» վերջին հինգ տարիների ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում շրջանցել է Մադրիդի «Ռեալին» այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պայքարից դուրս է թողեկ մադրիդցիներին։

Այժմ գերմանական գակումբը գլխավորում է աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 146,5 միավոր։ «Ռեալը» նահանջել է երկրորդ հորիզոնական (144,5 միավորով)։ Լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Լիվերպուլը» (130 միավոր)։

Հիշեցնենք, որ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքում «Բավարիան» հաղթել էր «Ռեալին» 6։4 հաշվով։

Կիսաեզրափակիչ փուլում մյունխենյան ակումբի մրցակիցը կլինի ՊՍԺ-ն, որն ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը (126,5 միավոր)։ Փարիզյան ակումբը հանդիսանում է ՉԼ գործող գավաթակիրը:

Leave a comment