Իրանը Եվրոպական միության երկրների զինված ուժերը հայտարարել է «ահաբեկչական խմբավորումներ»։ Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Հայտարարությունը պատասխանն է ԵՄ որոշման, որով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
Եվրոպական միությունը այդ որոշումն ընդունել է փետրվարի 29-ին՝ այն հիմնավորելով Իրանում զանգվածային բողոքի ցույցերի կոշտ և արյունալի ճնշմամբ։ Միաժամանակ Բրյուսելում նշում են, որ քայլը մեծապես խորհրդանշական բնույթ ունի, քանի որ ԻՀՊԿ-ի նկատմամբ արդեն գործում են լայնածավալ պատժամիջոցներ։