Հրազդանի կիրճում անցկացվող շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Հարգելի՛ քաղաքացիներ,

հիշեցնում ենք, որ ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում անցկացվող շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ:

Երկրի օրվան նվիրված միջոցառման անվտանգ անցկացման համար այսօր մինչև 14:00-ն փակ կլինեն հետևյալ փողոցները՝ Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակի հարևանությամբ («Բիձու գյոլ» կամ «Չռիկ») հատված, «Թումոյի» այգուց դեպի Հրազդանի կիրճ հատված, Դավթաշենի կամրջի և Կիևյան կամրջի միջնամասի հատված, Ձորափի փող., 35 շենքից դեպի Հրազդանի կիրճի հատված:

Ներկայացվում է քարտեզի հղումը՝ համապատասխան նշագրումներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment