Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար, նա այս մասին գրել է իր TruthSocial էջում։

«Իրանը հենց նոր հայտարարել է, որ Իրանի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է լիարժեք նավագնացության համար։ Շնորհակալություն»,- գրել է նա։

ԱՄՆ նախագահը Հորմուզի նեղուցը անվանել է «Իրանական նեղուց»։

Ավելի վաղ, Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը մինչև հրադադարի ավարտը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար։

Leave a comment