Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է բանակցություններ վարել Իրանի դեմ պատերազմի ավարտի շուրջ, ինչի մասին վկայում է Իսրայելի և Լիբանանի միջև ժամանակավոր հրադադարի վերաբերյալ նրա հայտարարությունը. գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Անցյալ շաբաթ Թրամփը Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի հարձակումները անվանել է «առանձին բախում» և պնդել, որ դրանք չեն մտնում Թեհրանի հետ հնարավոր հրադադարի համաձայնագրի շրջանակում։ Սակայն ըստ Politico-ի՝ Բենիամին Նեթանյահուին ստիպելով դադարեցնել պատժիչ ռմբակոծությունների արշավը՝ Թրամփը փաստացի վերացրել է այն գործոնը, որը կարող էր խափանել Իրանի հետ հնարավոր համաձայնությունը։
Անցյալ շաբաթավերջին Պակիստանում անցկացված բանակցություններից հետո, որոնք ավարտվել են առանց առաջընթացի, Թրամփը՝ սպառողական գների աճի և իր վարկանիշի անկման ֆոնին, կարող է ավելի զիջող լինել Թեհրանի պահանջներից առնվազն մի մասի նկատմամբ, քան ենթադրում է նրա հրապարակային դիրքորոշումը։
Չնայած փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այն հայտարարությանը, թե նա Իսլամաբադում արդեն ներկայացրել է ԱՄՆ-ի «վերջնական առաջարկը», գաղտնի բանակցությունները շարունակվում են։