ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տիկի՛ն նախագահող,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,  
Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ
քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա
սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ
ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի
վրա:  
Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր
գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ
տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:
Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա
սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են
միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա
գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան,
որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է: 

16.04.2026

ՀՀ, ք. Երևան 0095, Բաղրամյան 19
Հեռ./ֆաքս +374 10 52 74 00
Էլ. փոստ՝ press@parliament.am

Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված
իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել:
Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական
պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:
Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:
  
2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից
հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր
տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ
խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր
հարաբերությունները Թուրքիայի հետ: 
Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության
ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են
հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության
վերածելու ապահովմանը:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը
եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու
տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները: 
Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝
ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական
համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ: 
Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ
Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան
խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք
խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր
ժողովրդին:
Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության
ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք
է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց
ճակատագրերը պետք է պարզվեն: 
Հարգելի՛ գործընկերներ, 
Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք
դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու
թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ
խաղաղության ժառանգություն:

Leave a comment