15 տարի դասարան մտնող ուսուցիչը չպետք է ատեստավորման ստորացուցիչ համակարգով անցնի. Աննա Գրիգորյան

Ապրիլի 16-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժինը:

«15 տարվա աշխատանքից հետո ուսուցիչները կհամարվեն ատեստավորված, և նրանց աշխատավարձը կբարձրանա»,-ծրագրի այդ հատվածը ներկայացնելիս, ի թիվս այլնի, ասաց դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը:

«Ուսուցիչը կստանա այնքան աշխատավարձ,որքան կստանար,եթե բարձր միավորներով կաղթահարեր ատեստավորումը: Ես որպես ուսուցիչ, որը 10 տարի աշխատել է կրթական համակարգում,պետք է ասեմ,որ այն ուսուցիչը,որն ամեն օր մտնում է դասարան,շփվում է երեխաների հետ,փոխանցում է գիտելիքները,կարիք չունի ատեստավորման համակարգով անցնելու,որպեսզի իր աշխատավարձը բարձրանա»,-հավելեց Աննա Գրիգորյանը:

«Դատավորների աշխատավարձը բերում եւ ԱԺ-ով բարձրացնում են: Վերջերս, օրինակ,ՍԴ դատավորի աշխատավարձի բարձրացման օրինագիծ էին բերել, քաղաքական մեծամասնությունն էլ կողմ էր քվեարկել։ Այսինքն՝ դատավոր, դատախազ, քննիչ՝ բոլորինը օրենքով պետք է բարձրացվի, իսկ ուսուցիչը,որ ամեն օր մտնում է դասարան,պետք է ստորացուցիչ ատեստավորման համակարգով անցնի,որ նո՞ր աշխատավարձը բարձրանա»,-նշեց ԱԺ պատգամավորը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment