Հայտնի է` Հայաստանից ինչ է «արտահանվել» Ադրբեջան

Բաժանորդագրվել

Ներմուծման դեպքում որպես գործընկեր երկիր նշվում է այն պետությունը, որտեղից ապրանքն անմիջականորեն մատակարարվել է։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի մաքսային կոմիտեն Հայաստանից տեղափոխված ապրանքի վերաբերյալ պարզաբանում է տարածել` հայտնելով, որ ՀՀ–ից 960 դոլարի հոլանդական վարդեր են վերարտահանվել Ադրբեջան, այսինքն` վարդերը Հայաստան են ներկրվել Նիդեռլանդներից, այնուհետև տեղափոխվել Ադրբեջան։

«Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների համաձայն՝ ներմուծման ժամանակ ապրանքի ծագման երկիրը նշվում է որպես գործընկեր երկիր: Տվյալ դեպքում ծաղիկներն արտացոլվել են վիճակագրության մեջ որպես ներմուծում Հայաստանից»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցներն առավոտյան հայտնեցին, որ Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ 960 դոլարի ապրանք է ներկրել Հայաստանից։ Ավելի ուշ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։

Leave a comment