Մուստաֆաևը հայտնել է՝ որքան բեռ է ՌԴ-ից Հայաստան տեղափոխվել Ադրբեջանի տարածքով

Քաղաքականություն

16.04.2026 | 16:11

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26,000 տոննա բեռ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Կովսականում (Զանգիլան) ընթացող ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստում ելույթ ունենալիս։

«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ և որպես բարի կամքի դրսևորում, վերացվել են Ադրբեջանի տարածքով տարբեր ուղղություններից, այդ թվում՝ Ռուսաստանից Հայաստան ապրանքների տեղափոխման սահմանափակումները»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ այս քայլը ծառայում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանը և նպաստում է տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության խորացմանը։

Մուստաֆաևի խոսքով՝ տեղափոխված բեռի մեծ մասը ցորեն և պարարտանյութ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment